Ներհանրապետական այցեր
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց
- 1670x1113px - 399 Կբ
- 1670x1113px - 609 Կբ
- 1670x1113px - 477 Կբ
- 1670x1113px - 436 Կբ
- 1670x1113px - 413 Կբ
- 1670x1113px - 458 Կբ
- 1670x1113px - 460 Կբ
- 1670x1113px - 406 Կբ
- 1670x1113px - 379 Կբ
- 1670x1113px - 382 Կբ
- 1670x1113px - 315 Կբ
- 1670x1113px - 353 Կբ
- 1670x1113px - 406 Կբ
- 1670x1113px - 441 Կբ
- 1670x1113px - 512 Կբ
- 1670x1113px - 518 Կբ
- 1670x1113px - 369 Կբ
- 1670x1113px - 389 Կբ
ևս 15 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն ուշ ավարտելու պատճառների մասին և պատասխանատուներին հանձնարարել խստագույնս պահպանել բոլոր ծրագրերով նախատեսված ժամանակացույցը և աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետում:
Դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին, շենքը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 752 մլն դրամ է:
Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ցանկապատում, բարեկարգում, խաղահրապարակի կառուցում և կահավորում: