- 1200x799px - 855 Կբ
- 1200x799px - 900 Կբ
- 1200x799px - 794 Կբ
- 1200x799px - 750 Կբ
- 1200x799px - 937 Կբ
- 1200x799px - 894 Կբ
- 1200x799px - 1 Մբ
- 1200x799px - 1 Մբ
- 1200x799px - 950 Կբ
- 1200x807px - 873 Կբ
- 1200x799px - 733 Կբ
- 1200x799px - 773 Կբ
- 1200x836px - 1 Մբ
- 1200x865px - 1 Մբ
- 1200x799px - 1 Մբ
- 1200x799px - 994 Կբ
- 1200x799px - 1 Մբ
ևս 14 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստվեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: