Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

17.07.2018

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին՝ վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու հնարավորությունները: Այս համատեքստում, կողմերը քննարկել են առկա տնտեսական ներուժի իրացմանը, առաջիկայում հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաև ընդգծել է սիրիահայերի կարևոր դերը երկրի զարգացման ու կառուցման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Սիրիայի վերակառուցմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

← Վերադառնալ