Մամլո հաղորդագրություններ
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- 1670x1113px - 521 Կբ
- 1670x1113px - 471 Կբ
- 1670x1113px - 538 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 594 Կբ
- 1670x1113px - 504 Կբ
- 1670x1113px - 551 Կբ
- 1670x1113px - 575 Կբ
- 1670x1113px - 561 Կբ
- 1670x1113px - 478 Կբ
- 1670x1113px - 537 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 447 Կբ
- 1670x1113px - 450 Կբ
- 1670x1113px - 446 Կբ
- 1670x1113px - 766 Կբ
- 1670x1113px - 874 Կբ
- 1670x1113px - 426 Կբ
- 1670x1113px - 549 Կբ
- 1670x1113px - 490 Կբ
- 1670x1113px - 669 Կբ
- 1670x1113px - 610 Կբ
- 1670x1113px - 628 Կբ
- 1670x1113px - 789 Կբ
- 1670x1113px - 678 Կբ
- 1670x1113px - 907 Կբ
- 1670x1113px - 983 Կբ
- 1113x1670px - 714 Կբ
- 1670x1113px - 361 Կբ
- 1670x1113px - 530 Կբ
- 1670x1113px - 620 Կբ
- 1670x1113px - 690 Կբ
- 1670x1113px - 723 Կբ
- 1670x1113px - 771 Կբ
- 1670x1113px - 862 Կբ
- 1670x1113px - 466 Կբ
- 1670x1113px - 598 Կբ
- 1670x1113px - 639 Կբ
- 1670x1113px - 577 Կբ
- 1670x1113px - 653 Կբ
- 1670x1113px - 365 Կբ
- 1670x1113px - 420 Կբ
- 1670x1113px - 517 Կբ
- 1670x1113px - 522 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 592 Կբ
- 1670x1113px - 650 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
- 1670x1113px - 425 Կբ
- 1670x1113px - 543 Կբ
ևս 47 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում: «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամականակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետև հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին: Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց: «Որևէ կերպ չի կարելի, քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը: «Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը. մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք և հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը. սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաև պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը: Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետև հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, նախարարությունում ապահովել զարգացում: Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին և կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում: «Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից և ավարտած փրկարար ծառայության աշխատակցից: Մենք ուս ուսի տված պետք է ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության, ազատության և օրինականության նոր մակարդակի», - ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:
Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:
Վարչապետը շրջել է նաև ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը: