Ցավակցական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին

24.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնամասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել:
Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

← Վերադառնալ