Ցավակցական
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին
15.02.2019
Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փուլվամա շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին:
Դատապարտելով այս զազրելի արարքը՝ վստահ ենք, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ:
Մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն զոհվածների հարազատներին ու մերձավորներին և արագ ապաքինում՝ վիրավորներին: Սյս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Հնդկաստանի կողքին: