Ցավակցական
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին՝ «Հագիբիս» թայֆունի ավերիչ հետևանքների կապակցությամբ
14.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին՝ «Հագիբիս» թայֆունի ավերիչ հետևանքների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խորը ցավով տեղեկացա Ճապոնիային պատուհասած «Հագիբիս» թայֆունի ավերիչ հետևանքների մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն, ուժ և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի ծանր հետևանքները»: