Ցավակցական

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ

17.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան կապակցությամբ, որում ասված է.

«Ցավով տեղեկացա ականավոր քաղաքական գործիչ, Արգենտինայի 44-րդ նախագահ Կառլոս Մենեմի մահվան մասին։

Նախագահ Մենեմը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում՝ «Երևանի և Բուենոս-Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար ստանալով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կառլոս Մենեմի ընտանիքին և Արգենտինիայի բարեկամ ժողովրդին»։
 

← Վերադառնալ