Ցավակցական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ

05.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։

Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ բեմադրելով բազմաթիվ ներկայացումներ, դասավանդելով հայ գրականություն ու բեմարվեստ:

Անգնահատելի է տիկին Ներսիսյանի ներդրումը հայ թատրոնի կայացման ու զարգացման գործում, նրա բեղմնավոր գործունեությունն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայ թատերարվեստի հարուստ ժառանգության մեջ:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Ներսիսյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում կորստյան վիշտը»։

 

← Վերադառնալ