Ցավակցական

Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին

18.08.2022

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.

«Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ:

Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքները բոլոր տուժածներին»:

 

← Վերադառնալ