Ցավակցական

Վարչապետը ցավակցական նամակ է հղել Չինաստանի նախագահին

01.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ նախկին նախագահ Ձյան Ձեմինի մահվան կապակցությամբ:

«Ձերդ գերազանցություն,

Ցավով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ Ձյան Ձեմինի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին:

Պարոն Ձյանը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Չինաստանի շարունակական առաջընթացի ապահովման, այնպես էլ հայ-չինական հարաբերությունների կայացման և զարգացման գործում:

Ձյան Ձեմինի ընտանիքին և հարազատներին մաղթում եմ տոկունություն և համբերություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - նշված է ՀՀ վարչապետի նամակում:

← Վերադառնալ