Ցավակցական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

28.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Խոր վշտով տեղեկացա 2023 թ-ի հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ, կարեկցանք և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Մաղթում եմ նրանց համբերություն, ուժ և տոկունություն»:

← Վերադառնալ