Շնորհավորական

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտտեին

27.04.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդեռլանդների Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։

Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք հայ-նիդեռլանդական բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց ու բարգավաճում։

 

← Վերադառնալ