Շնորհավորական
Հանրապետության վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորնտերում խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի շահերին»:
***
Վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր ապագա նախաձեռնություններում: Վրաստանը մեծապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերը և բարեկամությունը հետագայում ևս կխորանան»,-ասված է Վրաստանի վարչապետի շնորհավորական գրառման մեջ:
***
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասը: Ուղերձում ասված է.
«Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ես մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն հաղթահարելու առաջիկա խնդիրները՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի բարօրության և բարգավաճման, նրանց հույսերի և ձգտումների:
Ես հղում եմ իմ ողջույնները մեծ հույսով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև գերազանց հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և հաջողությամբ զարգանալ՝ ի շահ մեր երկու երկրների: Ես նաև հույս ունեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Մենք պատրաստ ենք իրացնել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և բացահայտել բոլոր հնարավորությունները ամրապնդելու մեր համագործակցությունը»:
Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են: