Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետը

11.05.2018

Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Մարիս Կուչինսկիսը:

«Ձերդ Գերազանցություն,
Լատվիայի Հանրապետության կառավարության անունից ուզում եմ Ձեզ փոխանցել իմ ամենաջերմ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր ընտրության կապակցությամբ:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ իմ իրական համոզմունքը հայտնել, որ Հայաստանն ու Լատվիան ունեն մեծ ներուժ զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ձե՛րդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք, իմ խորին հարգանքների հավաստիքը»,-ասված է Լատվիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ