Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահը
15.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը:
«Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով:
Կարող եք վստահ լինել, պարո՛ն վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ»,-ասված է Իսպանիայի կառավարության նախագահի շնորհավորական ուղերձում: