Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահը

22.05.2018

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Կորեայի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև հարատև բարեկեցություն Հայաստանի Հանրապետությանը:
Ուղերձում մասնավորապես ասված է.

«Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր ընտրությունն արտահայտում է երկրի քաղաքացիների ձգտումը դեպի փոփոխություններ և բարեփոխումներ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց կգրանցի իր ճանապարհին դեպի կայունություն և բարեկեցություն:
1992 թվականից՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Կորեայի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը զարգացրել են բարեկամական և համագործակցային կապեր: Ես ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ երկխոսության միջոցով առավել ամրապնդել առկա գործընկերությունը»:
 

← Վերադառնալ