Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետը

26.05.2018

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Կսավիե Բետելը: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության եւ անձամբ իմ անունից հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։

Երջանիկ կլինեմ ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»:
 

← Վերադառնալ