Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ակնկալում եմ, որ Ձեր գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը կշարունակի համատեղ աշխատանքը Ռուսաստանին և Հայաստանին կապող բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ խոշոր ինտեգրացիոն ծրագրերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ակտիվ փոխգործակցությունը բխում են մեր երկրների երկարաժամկետ շահերից:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»: