Շնորհավորական

Ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

01.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում երկկողմ բեղմնավոր համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման ուղղությամբ գործընկերային փոխգործակցությունը բխում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերից:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
 

← Վերադառնալ