Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին

02.06.2018

Սաադ Հարիրն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Լիբանանի բարեկամությունը Հայաստանի հետ ունի խորը արմատներ, և որպես վարչապետ, ես կանեմ ամեն հնարավորը մեր երկու երկրների միջև կապերն ավելի ամրապնդելու համար: Ես սպասում եմ մոտ ապագայում մեր փոխադարձ այցելություններին՝ մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասված է Լիբանանի վարչապետի շնորհավորական ուղերձում: 

← Վերադառնալ