Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ

31.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

 

← Վերադառնալ