Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին՝ Բրազիլիայի Անկախության օրվա կապակցությամբ

07.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Բրազիլիայի միջև ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա, որն ամուր հիմք է հանդիսանում առավել ընդլայնելու և զարգացնելու մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»:

 

← Վերադառնալ