Շնորհավորական
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ
02.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ:
Հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա, այսօր զարգանում են գործընկերության և փոխադարձ վստահության ոգով:
Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել մեր միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու դրանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրմանը: Վստահ եմ, որ համատեղ քայլերով մենք ավելի առաջ կմղենք մեր համագործակցությունը»: