Շնորհավորական
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհա-վորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին:
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբե¬րու-թյունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստա-հու¬թյան վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագոր¬ծակ-ցության համար խոստումնալից հեռանկարներ կստեղծի նաև ՀՀ-ԵՄ Համա¬պար-փակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը:
Ցանկանում եմ վերահաստատել Ձեզ հետ համատեղ աշխատելու և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու պատրաստակամությունս՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»: