Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

08.07.2019

Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը` միտված մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների գրանցմանը:

← Վերադառնալ