Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

21.07.2019

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել մեր պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ, ամենայն բարիք և հաջողություններ, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:

← Վերադառնալ