Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վոլոդիմիր Զելենսկիին Գերագույն ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

22.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՈՒկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Գերագույն ռադայի ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ընտրությունների արդյունքները վկայում են Ուկրաինայում Ձեր բարձր հեղինակության և կուսակցության նկատմամբ վստահության մասին, ինչն ամուր հիմք է Ձեր ծրագրերի լիարժեք իրականացման համար: Վստահ եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարությունը կշարունակեն բարեփոխումների ճանապարհն ավելի մեծ ջանքերով՝ ի նպաստ երկրի բարգավաճման:

Լիահույս եմ, որ նորընտիր Գերագույն ռադան իր գործունեությամբ հավելյալ խթան կհաղորդի հայ-ուկրաինական համագործակցության առավել խորացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

← Վերադառնալ