Շնորհավորական

Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ

23.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Անգնահատելի են Եգիպտոսի ծանրակշիռ դերն ու մեծ ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում:

Արժևորելով մեր երկրների միջև ամուր բարեկամությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կընդլայնենք հայ-եգիպտական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

← Վերադառնալ