Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և նորանոր վերելքներ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ երկկողմ, բազմակողմ, ինչպես նաև ՀՀԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության խորացումն ու զարգացումը:
Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը մեծապես կնպաստի մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը, մշակութային փոխանակումներին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը և մարդկային շփումների ամրապնդմանը:
Օգտվելով առիթից, Ձերդ գերազանցություն, հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակահատվածում, ինչը հավելյալ խթան կհանդիսանա հայ-լիտվական բազմաբովանդակ հարաբերությունների առավել ամրապնդման համար։