Շնորհավորական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

31.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Ջերմությամբ եմ հիշում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Չոլպոն-Աթայում մեր ունեցած հանդիպումները, որոնք աչքի ընկան գործնական և անձնական շփումների բաց ու վստահելի բնույթով։

Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ վստահության և բարեկամության բարի ավանդույթներն այսուհետ ևս կնպաստեն հայ-ղրղզական հարաբերությունների խորացմանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Հարգելի Սոորոնբայ Շարիպի,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

 

← Վերադառնալ