Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

31.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետ Մահատիր Բին Մոհամադին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալայզիայի բարեկամ ժողովրդին Մալայզիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հայ-մալայզիական հարաբերություններին նոր շունչ և դինամիկա հաղորդել:

Լիահույս եմ, որ մեր երկրներում դեսպանների հավատարմագրումը խթան կհանդիսանա միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում` ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մալայզիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։


 

← Վերադառնալ