Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին՝ Սահմանադրության օրվա առթիվ

01.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելլեգրինիին՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հայաստանը կարևորում է Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և հետաքրքրված է առավել սերտացնելու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Այս առումով մեծապես ողջունելի է Սլովակիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, որի կյանքի կոչումը հնարավորություն կընձեռի հայ-սլովակյան համագործակցությունը բարձրացնելու որակապես նոր մակարդակի:

Ուրախալի է, որ մեր երկրների միջև հարաբերություններն առավել հարստանում են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում, որի կարևոր գործիքներից է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

 

← Վերադառնալ