Շնորհավորական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

01.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Ձեր երկրի պատմության այս նշանակալի օրը կարեւոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական փոխակերպումների, Ուզբեկստանի կողմից լայն միջազգային համագործակցության ծավալման սկիզբ դրեց:

Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կնպաստեն Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»։

 

← Վերադառնալ