Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլեքսի Հոնչարուկին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և բարեկեցության:
Վստահ եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և վստահությունը ամուր հիմք կծառայեն մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: