Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին
12.09.2019

Ուրախությամբ տեղեկացա, որ Դուք վերստանձնեցիք Իտալիայի վարչապետի պաշտոնը: Վստահ եմ, որ այսուհետ ևս կշարունակեք բարձր պատասխանատվությամբ և նվիրումով իրականացնել Ձեր առաքելությունը՝ ի նպաստ Իտալիայի բարեկամ ժողովրդի բարօրության:
Հայաստանը մեծապես արժևորում է Իտալիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում համագործակցության ընդլայնումը և խորացումը: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հարստացնել մեր հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։