Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Թող բարօրությունը, առաջընթացը և խաղաղությունը մշտապես ուղեկցեն կիպրացի եղբայրական ժողովրդին:
Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության գերազանց մակարդակը՝ խարսխված հայ և կիպրացի ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա՝ զարդարված պատմամշակութային հարուստ առնչություններով:
Վստահ եմ, որ հայ-կիպրական բեղմնավոր և մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Այս համատեքստում 2020 թվականի հունվարին Երևանում կայանալիք՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ գագաթնաժողովը փայլուն հնարավորություն է երեք երկրների միջև բազմաբնույթ գործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:
Օգտվելով առիթից, պարոն նախագահ, ընդունեք խնդրեմ քաջառողջության և անսպառ ստեղծագործական էներգիայի իմ անկեղծ բարեմաղթանքները: