Շնորհավորական

ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրաքի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

03.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործընկերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

← Վերադառնալ