Շնորհավորական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

12.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավարության կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնինին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը նպաստում են տարբեր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը և ընդլայնմանը: Բարձր եմ գնահատում նաև Իսպանիայի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման գործում և լիահույս եմ, որ ապագայում ևս այն կշարունակվի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ իսպանացի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում, խաղաղություն և բարօրություն»:

 

← Վերադառնալ