Շնորհավորական
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի կանցլերին՝ Ազգային տոնի կապակցությամբ
26.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլեր Բրիգիտտե Բիերլայնին՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-ավստրիական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական էներգիա, իսկ ավստրիացի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: