Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին
14.11.2019
Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում Ձեր կուսակցության հաղթանակի և վարչապետի պաշտոնում վերստին նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում լեհ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունների համապարփակ զարգացումն ու ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հայտնում եմ պատրաստակամությունս համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդելու մեր փոխգործակցությանը՝ համալրելով այն նորանոր նախաձեռնություններով և ծրագրերով:
Ցանկանում եմ Ձեզ ամենայն հաջողություններ և անսպառ էներգիա Ձեր այս պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում՝ հանուն Լեհաստանի բարեկեցիկ ապագայի:
Ձեզ հետ մոտալուտ հանդիպման ակնկալիքով, ընդունեք խնդրեմ ամենաջերմ անձնական ողջույններս: