Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Արթուրս Կրիշյանիս Կարինշինին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը երկկողմ հարթության վրա և միջազգային ատյաններում: Հայաստանը նաև բարձր է գնահատում Լատվիայի գործուն աջակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերությանը:
Վստահ եմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան այցերը և մեր երկրների միջև գալիք տարվանից վերականգնվելիք օդային հաղորդակցությունը նոր խթան կդառնան հայ-լատվիական փոխգործակցության առավել խորացման համար»։