Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետին Անկախության օրվա առթիվ
28.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի բարեկամ ժողովրդին Ալբանիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:
Հայաստանը կարևորում է հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր համագործակցությանը»: