Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուդովիկ Օրբանին Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ

01.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինայի վարչապետ Լյուդովիկ Օրբանին՝ Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու ընդլայնումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հայ-ռումինական միջպետական հարաբերություններին հաղորդել նոր որակ ու մեր համագործակցությունը համալրել նորանոր բովանդակալից նախաձեռնություններով:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 

← Վերադառնալ