Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետին՝ Ազգային տոնի կապակցությամբ

05.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ գեներալ Պրայութ Չան-Օ-Չային՝ Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Թաիլանդի բարեկամ ժողովրդին Թաիլանդի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ հարաբերությունների զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և պատրաստակամ է գործադրելու անհրաժեշտ ջանքեր երկկողմ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին` բարօրություն և երջանկություն»։

← Վերադառնալ