Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին

08.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ բարեկամական հարաբերությունների կանոնավոր զարգացումն ու ընդլայնումը՝ ի նպաստ մեր ժողո¬վուրդների բարօրության:

Բարձր եմ գնահատում Իսպանիայի դերակատարությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդման գործում և լիահույս եմ, որ այն ապագայում կնշանավորվի նոր ձեռքբերումներով»: 
 

← Վերադառնալ