Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

16.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների:

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը և համոզված ենք, որ Վիլնյուսի ու Երևանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը լայն հնարավորություններ կբացի երկկողմ տնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և մարդկային շփումների զարգացման համար։

Ուրախությամբ տեղեկացա, որ ընդունել եք Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը: Մեծ սիրով սպասում ենք Ձեզ և տիկին Սկվերնելիսին Երևանում, ինչը նոր շունչ և որակ է հաղորդելու մեր բարեկամական հարաբերություններին»։
 

← Վերադառնալ