Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։
Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մշակութային փոխանակումների ոլորտում մեր փոխգործակցությունն ամուր հիմք է թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում կապերի հետագա զարգացման համար։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։