Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին Անկախության տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Հունաստանի հետ նույնական արժեքների, սերտ պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների բարեկամության վրա հիմնված համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հայ-հունական միջպետական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել` ի շահ մեր երկու ժողովուրդների և երկրների:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում և վերահաստատում եմ Ձեզ Երևանում հյուրընկալելու պատրաստակամությունս՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երեք երկրների միջև բազմաբնույթ համագործակցությանը»: