Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք, խնդրում եմ, անկեղծ և սրտանց շնորհավորանքներս և քաջառողջության, երկարակեցության, ծրագրերի և ձգտումների իրականացման բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Օգտվելով հաճելի առիթից՝ ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կառուցողական գործընկերությունն ու ավանդական բարեկամությունն ու փոխըմբռնումը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր երկրների:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Փաշինյան, նոր նվաճումների էներգիա՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի, իսկ ձեր ընտանիքին՝ երջանկություն և բարգավաճում, և ընդունեք, խնդրում եմ, խորին հարգանքներիս հավաստիքը:», - նշված է ուղերձում: